Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին. տեղի ունեցավ Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը
Նմանատիպ
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը: Հովհանյանի հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արվեստի և մշակույթի գործիչներ, մտավորականներ, հարյուրավոր քաղա քացիներ, ովքեր եկել էին վերջին հրաժեշտը տալու մեծ բարերարին:
Աժ նախագահ Գալուստ Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վահագն Հովնանյանը հայ ժողովրդի այն նվիրյալ զավակներից էր, որի բարեգործությունները հայ ժողովուրդը երբեք չի մոռանա:
«Ես կարծում եմ, որ ոչ միայն պետք է ցավակցենք, այլ բոլորս պետք է մի փոքր Հովնանյան լինենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ընդգծեց ԱԺ նախագահը:
Հովնանյանների հիմնադրամը այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել՝ հորդորելով քաղաքացիներին ծաղկեպսակների փոխարեն նվիրատվություն անել հիմնադրամին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում