«Հրապարակ». Հունգարիայի պատվիրակության մասնակցությունը համագումարին շատ կաշկանդված է եղել

Ինչպես և սպասվում էր’ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ԵԺԿ համագումարում կուսակցության ղեկավար մարմինների ընտրության ժամանակ Հունգարիայի վարչապետ, ԵԺԿ նախագահի տեղակալ, «չարաբաստիկ» Վ. Օրբանը, որի անունը կապված է Սաֆարովի արտահանձնման գործընթացի հետ, չի ընտրվել և դուրս է մնացել ԵԺԿ ղեկավար կազմից: Ավելին’ նրան նույնիսկ ելույթի հնարավորություն չի տրվել, և ընդհանրապես, Հունգարիայի պատվիրակության մասնակցությունը համագումարին շատ կաշկանդված է եղել,- տեղեկացնում են «Հրապարակի» աղբյուրները: Նմանատիպ վիճակում է եղել նաև ադրբեջանամետի համարում ունեցող ԵԺԿ ակտիվ անդամ, Ռումինիայի նախագահ Տ. Բասեսկուն, որին մշտապես սատարել է ԵԺԿ-ն: Ըստ նույն աղբյուրների’ վերջինիս հաղթելու շանսերը Ռումինիայում դեկտեմբերին սպասվելիք նախագահական ընտրություններում գրեթե զրոյական են: Իսկ հյուրի կարգավիճակով համագումարին մասնակցող Ադրբեջանը թվարկվել է ոչ եվրոպական երկրների’ Աֆղանստանի և Պաղեստինի հետ նույն շարքում, թեև այն ևս ԵՄ արևելյան գործընկերության անդամ է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա համագումարին մասնակցող Աերժ Սարգսյանը զրույց-հանդիպումներ է ունեցել, այդ թվում և Եվրահանձնաժոդովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ: Նախագահի կողքին նստած է եղել Սահակաշվիլին, նրանք բավականին երկար հաղորդակցվել-զրույց են ունեցել. երևի «փորձի» փոխանակում են կատարել’ կապված վրացական վերջին ընտրությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում