ԱՊԼ. Հայտնի են ամսվա լավագույն մարզիչը և ֆուտբոլիստը (լուսանկարներ)

ԱՊԼ. Հայտնի են ամսվա լավագույն մարզիչը և ֆուտբոլիստը (լուսանկարներ)

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզչի մրցանակը: Նախորդ ամսվա ընթացքում 61-ամյա Պելեգրինիի թիմը ԱՊԼ-ի 4 խաղում 4 հաղթանակ է տոնել՝ խփելով 10 գոլ և բաց չթողնելով ոչ մեկը:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է «Սուոնսիի» նորեկ Անդրե Այուն: Օգոստոս ամսվա ընթացքում Այուն մասնակցել է Պրեմիեր լիգայի 4 խաղի, խփել է 3 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:

«Շատ հաճելի է, բայց այս մրցանակը թիմային աշխատանքի և օգնության արդյունք է: Սա ավելի շատ թիմային մրցանակ է, քան անհատական, քանի որ մենք միասին ենք աշխատում»,-ասել է Այուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում