Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում