«Բարսելոնայի» փոխնախագահ. Ստորագրում եմ Պիկեի խոսքերի տակ

«Բարսելոնայի» փոխնախագահ. Ստորագրում եմ Պիկեի խոսքերի տակ

«Բարսելոնայի» փոխնախագահ Կարլես Վիլարուբին աջակցել է Խերարդ Պիկեին, ում Իսպանիայի հավաքականի խաղերի ժամանակ երկրպագուները սուլում են «Բարսելոնա»-«Ռեալ» հակամարտությունը և հավաքականում թիմակիցների հետ հարաբերությունները սրելու համար:

Երեկ Խերարդ Պիկեն մամուլի ասուլիս էր հրավիրել և խնդիրն ավելի էր թեժացրել՝ հայտարարելով, որ «Ռեալի» վերաբերյալ ասածների համար չի զղջում:

«Կարծում եմ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Պիկեն ելույթ ունեցավ որպես ազնիվ և անկեղծ մարդ: Պիկեն ամենայն պատասախանատվությամբ գիտակցում է՝ ինչ է արել և ինչ է խոսում: 100%  ստորագրում եմ նրա խոսքերի տակ»,-Վիլարուբիի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում