«Հայկական ժամանակ». Սեպտեմբերի 11-ին ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա առավելագույն ցուցանիշը

«Հայկական ժամանակ». Սեպտեմբերի 11-ին ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա առավելագույն ցուցանիշը

Վերջին 5 օրերին հանրապետության տարածքը գտնվում է հարավից ներթափանցած արևադարձային տաք օդային զանգվածների ազդեցության գոտում, ինչի արդյունքում դիտվել է բավական բարձր ջերմային ֆոն։

Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, սեպտեմբերի 8-ին Մեղրիում գրանցվել է մինչև 38 աստիճան տաքություն, իսկ երեկ Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը բարձրացել է մինչ 35 աստիճան, որը առանձին հատվածքներում գերազանցել է տվյալ օրվա երբևիցե դիտված առավելագույն արժեքը։ Սեպտեմբերի 11-ի համար երբևէ ամենաբարձ ջերմաստիճանը գրանցվել է 1985-ին՝ 34,5։ Երեկ այն, փաստորեն գերազանցվել է կես աստիճանով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում