Մեծ Բրիտանիան կընդունի 50 հազար սիրիացի փախստականների

Մեծ Բրիտանիան կընդունի 50 հազար սիրիացի փախստականների

Մեծ Բրիտանիան ապաստան կտա 50 հազար սիրիացի փախստականների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով լիբանանյան NNA ազգային գործակալությանը, հայտարարել Է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ Լիբանանում սիրիացի փախստականների ճամբար կատարած այցելության ժամանակ:

Քեմերոնը կարճատեւ այցով Բեյրութ Է ժամանել սեպտեմբերի 14-ի առավոտյան: Ճամբար այցելությունից հետո վարչապետը մտադիր Է հանդիպել Լիբանանի իր պաշտոնակից Թամ Սալյամի հետ:

Լիբանանի տարածքում ավելի քան 1,5 մլն սիրիացի փախստականներ են ապրում, ընդ որում՝ այդ երկրի բնակչությունը կազմում Է 4 մլն մարդ: Լիբանանի իշխանությունները քանիցս օգնության խնդրանքով դիմել են միջազգային հանրակցությանը, քանի որ մեծ թվով Սիրիայի քաղաքացիների ներկայությունը բացասաբար Է ազդում երկրի անվտանգության եւ տնտեսության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում