Ավստրիայի կանցլերը խնդրում Է բանակին՝ «աջակցման գործողություն» սկսել սահմանին

Ավստրիայի կանցլերը խնդրում Է բանակին՝ «աջակցման գործողություն» սկսել սահմանին

Ավստրիայի կանցլեր Վեռներ Ֆայմանը հայտարարել Է պետական սահմանների պահպանության գործում բանակի ներգրավման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

«Երկու ժամվա ընթացքում պետք Է մոբիլիզացվի 2,2 հազար զինվոր, որոնք կուղարկվեն ոստիկանությանն աջակցելու սահմանի այն տեղամասերում, որտեղ դա հատկապես անհրաժեշտ Է»,- ճշտել Է Ֆայմանը:

Նրա խոսքով՝ սահմանի հսկողություն» կիրականացվի «Շենգենյան համաձայնագրի պահանջների շրջանակներում»:

«Եթե Գերմանիան վերսկսել Է սահմանների հսկողությունը, Ավստրիան նույնպես պետք Է ուժեղացնի ստուգումները սահմանում»,-իր հերթին հայտարարել Է փոխկանցլեր Ռայնհոլդ Միտերլեները: «Փորձագետները նշում են, որ փախստականների մեծ մասը մի քանի օրից կգա ոչ թե Հունգարիայով, այլ Սլովակիայով, Սլւվենիայով եւ Խորվաթիայով»,- հավելել Է նա:

Լույս սեպտեմբերի 15-ի գիշերը ուժի մեջ Է մտնելու փախստականների եւ սահմանի վերաբերյալ Հունգարիայի նոր օրենքների փաթեթը: Սահմանով անօրինական անցումը դիտվելու Է հանցագործություն: Դրա համար կդատեն ու բանտ կնստեցնեն կամ Էլ կարտաքսեն:

Հանցագործություն կհամարվի նաեւ սահմանային պատի վնասումը: Խստացվում Է պատիժը մաքսանենգների համար, որոնք իրավախախտներին անցկացնում են սահմանով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում