-1.9 C
Yerevan

Սևան Նիշանյանը Թուրքիայում պատգամավորի թեկնածու է առաջադրվել

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայում գտնվում է բանտում, Թուրքիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից պատգամավորի թեկնածու է առաջադրվել նոյեմբերի 1-ին այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս»-ին հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Թարըք Բեյհանը:

Սևան Նիշանյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել է սեպտեմբերի 17-ին: Կուսակցության ցուցակում նա զբաղեցնում է առաջին տեղը:

Բեյհանը Նիշանյանի թեկնածության առաջադրումը պայմանավորել է այն բանով, որ մարդու իրավունքների եւ ազատությունների հարցում նա Թուրքիայում աչքի է ընկել իր անվախ կեցվածքով:

«Ներկայում նրա բանտում գտնվելու պատճառը բխում է արտահայտվելու ազատության ոտնահարումից: Թուրքիայում ամենամեծ խնդիրներից մեկը արտահայտվելու ազատությունն է: Լիբերալիզմի կարեւոր չափանիշներից մեկն էլ արտահայտվելու ազատությունն ու հանդուրժողականությունն է: Նիշանյանն ունի այդ երկու որակներն էլ: Այդ պատճառով մենք նրան եւ’ մեզ, եւ’ Թուրքիայի համար խիստ կարեւոր անձ ենք համարում: Բացի այդ, Սևան Նիշանյանը կարճ ժամանակում ավելի շատ գործ է կատարել թուրքերենի զարգացման համար, քան Թուրքիայի թուրքաց լեզվի ընկերությունը 100 տարվա ընթացքում», -ասել է Բեյհանը:

Սևան Նիշանյանը Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին:

2014 թվականի հունվարից 11 տարի ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

Ըստ թուրքական DemokratHaber կայքի` Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

Ավելի քան մեկ տարի բանտում գտնվող Նիշանյանը 2015 թվականի սեպտեմբերի 24-ին տեղափոխվելու է Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտ, որտեղ պայմանները բանտարկյալիների համար համեմատաբար ավելի մեղմ են:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...