Գարսիայի հեռանալու դեպքում «Ռոման» մտադիր է հրավիրել Անչելոտիին

Գարսիայի հեռանալու դեպքում «Ռոման» մտադիր է հրավիրել Անչելոտիին

«Միլանի» և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իտալական «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է, հայտնում է «Sport Mediaset»-ը։

Հաղորդվում է, որ «Ռոմայի» ղեկավարությունը մտածում է գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային աշխատանքից հեռացնելու մասին, քանի որ դժգոհ է թիմի արդյունքներից։ Իտալիայի առաջնության մեկնարկային 5 տուրերից հետո «Գայլերը» 8 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում են։

Ավելի վաղ Անչելոտին, ով ժամանակին որպես ֆուտբոլիստ խաղացել է «Ռոմայում», հայտարարել է, որ չէր հրաժարվի այդ ակումբը գլխավորելուց։ «Ռեալից» հեռանալուց հետո Անչելոտին դադար է վերցրել առողջական խնդիրները կարգավորելու համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում