Հայ ըմբիշները համաբանակային խաղերում մեդալ չնվաճեցին

Հայ ըմբիշները համաբանակային խաղերում մեդալ չնվաճեցին

Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում շարունակվում են Համաբանակային 6-րդ ամառային խաղերը: Իրենց ելույթներն ավարտեցի ազատ ոճի ըմբիշները: Այսօր մրցագորգ էին դուրս եկել 61 կգ քաշային Գոռ Թորոսյանը և 70կգ քաշային Արեն Ալեքյանը: Այդ մասին տեղեկացնում է Armnoc.am-ը։

Հայ ըմբիշները պարտվեցին մեկնարկային գորտեմարտում: Թորոսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով զիջեց կորեացի Յու Ջի Հունին, իսկ 70կգ քաշային Արեն Ալեքյանը 1/8 եզրափակիչում 3:5 հաշվով պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Կումար Դինեշին: Այսպիսով՝ Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշները մնացին առանց մեդալի, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցագորգ դուրս կգան հոկտեմբերի 9-ին:

Համաշխարհայիին բանակային խաղերը անցկացվում են արդեն 6-րդ անգամ: Այս տարի Խաղերին մասնակցում են 110 երկրի 8700 մարզիկ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Համաբանակային խաղերին: Մեր հավաքականը Կորեա է մեկնել 15 մարզիկով, ովքեր իրենց ուժերը կչափեն հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, ձյուդոյում, թաեքվանդոյում և հեծանվասպորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում