«Բանանցն» ու «Շիրակը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)
31/10/2015 16:49
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում կայացավ «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը:
Թիմերը ոչ-ոքի խաղացին` խփելով մեկական գնդակ: Առաջին խաղակեսի միջնամասում` 25-րդ րոպեին, Գյումրու թիմի կազմում աչքի ընկավ Կուակուն, իսկ «Բանանցի» պատասխան գոլը 64-րդ րոպեին խփեց Լաերսիոն:
Այս հանդիպումից հետո «Շիրակն» ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ալաշերտին» զիջելով 4 միավորով, իսկ «Բանանցը» 7-րդ տեղում է` ակտիվում ունենալով 9 միավոր:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 12-րդ տուր
«Բանանց» – «Շիրակ»` 1:1
Գոլերը` Լաերսիո 64′ – Կուակու 25′