«Sky»-ը հեծանիվ է նվիրել Մեսսիին (լուսանկարներ)

«Sky»-ը հեծանիվ է նվիրել Մեսսիին (լուսանկարներ)

«Sky» հեծանվային ակումբի ղեկավար Դեյվ Բրեյլսֆորդը և «Pinarello» ընկերության նախագահ Ֆաուստո Պինարելոն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին «DOGMA F8» հեծանիվ և անվանական մարզահագուստ են նվիրել:

Նրանք Մեսսիի հետ հանդիպել են կատալոնական ակումբի մարզաբազայում: Հանդիպումը կազմակերպել է «Sky»-ի աշխատակից Դավիդ Ֆերնանդեսը, ով Մեսսիի ընկերն է: Ֆերնանդեսը ղեկավարությանը տեղեկացրել է, որ արգենտինացին ցանկանում է նման հեծանիվ ունենալ:

Մեսսին հայտարարել է, որ արդեն մի քանի տարի է` հետևում է հեծանվային սպորտին և սիրում է «Տուր դե Ֆրանսի» լեռնային փուլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում