-1.9 C
Yerevan

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի անդամների հետ նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնց ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության ներկայացուցիչներ, մուսալեռցիներին փրկած նավերի նավապետների հարազատները, մարզի բնակիչները և բազմաթիվ հյուրեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը միջոցառման մասնակիցների հետ ծաղիկներ է դրել Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել, որից հետո Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդի կողմից կատարվել է «Ի հիշատակ սուրբ նահատակների» արարողակարգը:

Հերոսամարտի հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումների շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանն իր «Մուսա լեռան հերոսամարտի և մուսալեռցիների ազգագրության թանգարան» մասնաճյուղի ցուցասրահում կազմակերպել է «Մուսա լեռան հերոսամարտը» խորագրով մշտական ցուցադրություն` շրջանառության մեջ դնելով նոր ուշագրավ նյութեր: Մուսա լեռան հերոսամարտի պատմությունը ներկայացնող նոր ցուցադրության հիմնական նպատակն է՝ հանրությանը ներկայացնել մուսալեռցիների հերոսական պայքարը, հավերժացնել հերոսամարտում զոհված մուսալեռցիների հիշատակը և սերունդներին դաստիարակել Մուսա լեռան հերոսների ոգով:

Հանրապետության Նախագահը և միջոցառման մասնակիցները շրջել են թանգարանի՝ ինքնապաշտպանական մարտերին նվիրված ցուցասրահում, ծանոթացել ցուցադրանյութին, որը ներկայացվել է դիզայներական նոր լուծումներով՝ Մուսա լեռան և ծովեզերքի եռաչափ անիմացիայով:

Հուշարձանի կամարի տակ տեղադրվել են Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին նվիրված «Փառապանծ սուր» տուֆե հուշակոթողը և «Մասունք Մուսա լեռան հերոսամարտի նահատակաց» տապանաքարը:

Մուսա լեռան քառասուն օրը դյուցազներգության հեղինակ Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ և ի նշան նրա նկատմամբ երախտագիտության ու հարգանքի` հուշահամալիրի տարածքում տեղադրվել են նաև ողջ աշխարհում Մուսա լեռան ըմբոստ զավակներին փառաբանած ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի և չորս հազարից ավելի մուսալեռցիների փրկած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի դիմաքանդակները:

Հանդիսավոր միջոցառումների ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Մուսալեռ և Փարաքար գյուղական համայնքներում տեղի է ունեցել մի շարք փողոցների անվանակոչում Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի, Շառլ-Տիրան Թեքեյանի, Տիգրան Անդրեասյանի և Մովսես Տեր-Գալուստյանի անուններով, իրականացվել են Մուսա լեռան հուշահամալիրի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Օրվա խորհրդի ներքո հուշահամալիրում այսօր կազմակերպվել է նաև տոնական համերգ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...