Փարիզում հանգիստ է, բայց քաղաքացիները նոր ահաբեկչության մտահոգություն ունեն. հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը

Փարիզում հանգիստ է, բայց քաղաքացիները նոր ահաբեկչության մտահոգություն ունեն. հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը

Փարիզում իրավիճակը խաղաղ է, նկատվում է հանգստյան օրվան ոչ բնորոշ պասիվություն, փողոցներում եռուզեռ չկա, չեն նկատվում ոստիկանական և զինվորական կուտակումներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, ով Ֆրանսիայի մայրաքաղաքում վայրէջից հետո արձանագրել է, որ «Շառլ դը Գոլ» օդանավակայանում թռիչքները չեն հետաձգվել, և բազմաթիվ քաղաքնե րից ժամանող օդանավերը վայրէջք են կատարում ֆրանսիական միջազգային օդանավակայնում, որտեղ ևս իրավիճակը հանգիստ էր, չէին նկատվում ոչ ոստիկանների, ոչ էլ զինվորականների կուտակումներ:

Փարիզի փողոցներում փոքրիկ հարցախույզը պարզել է, որ տեղացիները և հյուրանոցի աշխատակիցները օրվա հանգստությունը բացատրում են իշխանությունների հրահանգով` խուսափել փողոցներում զբոսնելուց: Ըստ հյուրանոցի աշխատակցի` հանգստան օրերին ցերեկային ժամերին Փարիզը սովորաբար ավելի մարդաշատ է և ավելի աշխույժ:

Փողոցում մեր զրուցակիցները փաստում էին, որ շատերն են անհանգստացած տեղի ունեցած ահաբեկչություններով և գրեթե բոլորն էլ վստահ էին, որ դա պայմանավորված է Սիրիայում և Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի վարած քաղաքականությամբ: Փարիզում շատերն անհանգստացած են, որ հաջորդ ահաբեկչությունները կարող են լինել հայտնի հուշարձանների կամ թանգարանների հարևանությամբ, որտեղ մարդաշատ է: Թեպետ իշխանությունները նման վարկածը չեն հաստատում, սակայն քաղաքացիների մեծ մասն օրինակ է բերում Սիրիայում և Մերձավոր Արևելքում հուշարձանների ոչնչացումը` հավելելով, որ նո ւյնը կարող է պատահել իրենց քաղաքաում:

Զինված մարդիկ հսկում են պետական կառույցները, օրինակ, խորհրդարանի շենքը, որի կողքով անցել է Փարիզում գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցը:

Լուսանկարը` Dentons.com-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում