Թել Ավիվում արաբ տղամարդը հարձակվել է Russia Today հեռուստաընկերության վրա. կան զոհեր

Թել Ավիվում արաբ տղամարդը հարձակվել է Russia Today  հեռուստաընկերության վրա. կան զոհեր

Դանակով զինված անհայտ անձը հարձակվել է Russia Today հեռուստաընկերության Թել Ավիվի գրասենյակի վրա, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, մեկը` վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Նշվում է, որ հեռուստաընկերության աշխատակիցներից ոչ մեկ չի տուժել, այդ մասին Twitter-ում գրառում է կատարել  լրագրող Պոլա Սլիերը, ինչը հաստատել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Չարագործը փորձել է փախուստի դիմել, սակայն անցորդները բռնել են նրան` սպասելով ոստիկանության գալուն: Ինչպես տեղեկացվում է, հարձակումն իրականացնողն ազգությամբ  արաբ է: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում