Ինչպե՞ս են ֆուտբոլային աստղերը նշում Սուրբ Ծնունդը (ծաղրանկար)
24/12/2015 19:59
Նմանատիպ
Ծաղրանկարիչ Օմար Մոմանին այս անգամ ներկայացրել է, թե ինչպես են ֆուտբոլային աստղերը նշում Սուրբ Ծնունդը:
Լեգենդար Պելեն և Մարադոնան տոնը նշում են Ֆիդել Կաստրոյի հետ: «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսսին «Ոսկե գնդակ» է նվեր ստացել, ինչը դուր չի եկել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատված Ժոզե Մոուրինյուն մտադիր է փոխարինել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Լուի վան Գալին: Ուեյն Ռունին և Ռաֆայել Բենիտեսը յուրօրինակ պայքարի մեջ են, իսկ սկանդալային Մարիո Բալոտելին իր հայտնի խոզուկի հետ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում