«Բանանցը» ոչ-ոքի խաղաց «Տորպեդոյի» հետ
Նմանատիպ
Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Բանանցը» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց:
Արմավիրի «Տորպեդոյի դեմ խաղում գրանցվեց 1:1 հաշիվը: Հաշիվը բացեց ռուսական թիմը, սակայն շատ չանցած «Բանանցը» հավասարեցրեց հաշիվը. Պետրոս Ավետիսյանի փոխանցումից հետո Զավեն Բադոյանը եզրում ստացավ գնդակը և այն հասցեագրեց դաշտի կենտրոն, որտեղ «Տորպեդոյի» ֆուտբոլիստը դարձավ ինքնագոլի հեղինակ:
«Բանանցը» խաղադաշտ է դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով.
Ստեփան Ղազարյան – Ասլան Կալմանով, Վլատկո Դրոբարով, Յասմին Մեցինովիչ, Սոսլան Կալմանով – Հակոբ Հակոբյան, Կլաուդիո Տոռեխոն, Միգել Լոպես, Պետրոս Ավետիսյան, Զավեն Բադոյան – Լայերսիո
Փոխարինման են մտել Ալբերտ Օհանյանը, Վալտեր Պողոսյանը, Վահագն Այվազյանը, Նաիրի Մինասյանը, Վլադիմիր Բաբայանը, Էդգար Մովիսյանը, Նարեկ Պետրոսյանը, Գևորգ Խուլոյանը և փորձարկվող մեկ ֆուտբոլիստ
Հետևեք մեզ նաև Telegram-ում