Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի Բաց առաջնության վեցակի չեմպիոն
31/01/2016 15:40
Նմանատիպ
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ խաղում առավելության հասավ երկրորդ ռակետ Էնդի Մարեյի նկատմամբ:
2 ժամ, 52 րոպե տևած պայքարում սերբ թենիսիստը հաղթեց 6:1, 7:5, 7:6 (7:3) հաշվով և կարիերայում 6-րդ դարձավ այս մրցաշարի չեմպիոն: Նովակ Ջոկովիչի ակտիվում 7 էյս գրանցվեց, 3 կրկնակի սխալ, նա իրացրեց 12 հնարավոր բրեյք-փոյնթից 5-ը և իր մատուցմամբ 2 գեյմ պարտվեց:
Նշենք նաև, որ սա Նովակ Ջոկովիչի՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 11-րդ տիտղոսն է: «Մեծ Սաղավարտի» 14 տիտղոս ունի Ռաֆայել Նադալը, 17՝ Ռոջեր Ֆեդերերը:
Novak Djokovic is the 2016 Australian Open Champion! #AusOpen Watch more https://t.co/Ek545Zh2D9 https://t.co/hc5N6LBAIT
— Australian Open (@AustralianOpen) 31 января 2016
Հետևեք մեզ նաև Telegram-ում