Սերգեյ Լավրովը ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններ
01/02/2016 20:43
Նմանատիպ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրներին:
Արաբական Միացյալ Էմիրություններում Սերգեյ Լավրովին կընդունի Աբու Դաբիի արքայազն Մուհամեդ ալ Նահայան: Նա նաև կհանդիպի ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում