Ինչու՞ է Գ.Ծառուկյանը հենց այս պահին մեկնում Բրյուսել. Պարզաբանում է Վ.Օսկանյանը
Նմանատիպ
Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 5-6-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կլինի Բրյուսելում: Իսկ թե ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը հենց այս պահին մեկնում երկրից, երբ բոլորը սպասում էին նրա որոշման հրապարակայնացմանը, փորձել է պարզաբանել ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը Facebook-յան իր էջում.
«Այցելությունը մի քանի նպատակ ունի:
Նախ, հաստատել եվրոպական գաղափարները և պրոցեսները Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում ներդնելու կուսակցության նվիրումը:
Երկրորդ, ծանոթանալ Եվրոպական խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ և քննարկել հետագա համագործակցությունը:
Երրորդ, Եվրոպայի ղեկավարներից լսել նրանց տեսակետները Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների, ինչպես նաև բարեփոխումների հեռանկարի մասին:
Չորրորդ, եվրոպացի պաշտոնյաներին ներկայացնել կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և քաղաքականությունը՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև արտաքին հարցերի շուրջ: Այստեղ կշեշտադրվեն կուսակցության դիրքորոշումները տնտեսական քաղաքականության, եվրոպական ինտեգրացիայի, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ»,- գրառել է Վ.Օսկանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում