ԱԺ-ում ձայների մեծամասնությամբ ընդունվել է 2013թ-ի պետական բյուջեի նախագիծը
05/12/2012 14:03
Նմանատիպ
Ազգային Ժողովի այսօրվա նիստում կայացել է 2013թ-ի պետական բյուջեի նախագծի քվեարկությունը:
Եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվեց ձայների 71 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ:
Ընդդիմությունը և այլընտրանք համարվող քաղաքական ուժերը դեմ քվեարկեցին:
Նախքան քվեարկությունը ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը հիշեցրել է, որ իրենց խմբակցության անդամների մեծամասնությունը գտնվում է գործուղման մեջ, սակայն իրենք դեմ կքվեարկեն նախագծին, քանի որ այն ունակ չէ փոխելու մարդկանց ապրելակերպը:
Քվեարկությունից անմիջապես հետո դահլիճն արագ դատարկվել է, իսկ միջանցքում կառավարության անդամները մեծ ոգևորությամբ ողջունել և շնորհավորել են միմյանց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում