ՌԴ կառավարությունը կրճատել է Մեծ թատրոնի ֆինանսավորումը
13/02/2016 17:51
Նմանատիպ
Ռուսաստանի 2016 թվականի դաշնային բյուջեում շուրջ 200 միլիոն ռուբլի գումարի չափով կրճատվել է ռուսական Մեծ թատրոնի ֆինանսավորումը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը տեղեկացրել է, որ ֆինանսավորման նվազեցումն անդրադարձել է նաև Մեծ թատրոնի վրա, և 2016-ին հիմնարկի հետ վարվեցին ավելի մեղմ, քան 2014-ին: Նա նաև տեղեկացրել է, որ Մեծ թատրոնի աշխատակցի միջին աշխատավարձը 73 հազար ռուբլի է (մոտ 438 հազար դրամ-հեղ.):
Հետևեք մեզ նաև Telegram-ում