Իտալիայում Էրդողանի որդին մեղադրվում է «փողերի լվացման» մեջ
17/02/2016 18:45

Նմանատիպ
Իտալիայի Բոլոնիա քաղաքում բնակվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի` Բիլալ Էրդողանի դեմ հետաքննություն է սկսվել: Նա մեղադրվում է «փողերի լվացման» մեջ:
Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, թուրքական «yeniasya» լրատվակայքը տեղեկացրել է, որ Բիլալ Էրդողանի դեմ հետաքննություն է սկսվել Ֆրանսիայում բնակվող գործարար Հաքան Ուզանի ներկայացրած բողոքի հիման վրա: Բողոքն ընդունվել է: Գործով զբաղվում է Բոլոնիայի դատախազ Մանուելլա Կավալլոն:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահի որդին ուսանում է Բոլոնիայի «Johns Hopkins» համալսարանում և նախապատրաստում է իր ատենախոսությանը:Այս իրադարձությունը լայն արձագանք է գտել իտալական մամուլում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում