Բելառուս նախարարը ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ տնտեսական կապերը գնահատում է արդյունավետ

Նմանատիպ
Բելառուսը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի հետ 2015-ին ունեցել է առևտրատնտեսական ամենալավ ցուցանիշները: Այս մասին Երևանում հայտարարեց Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը` նշելով, որ տարին լավն է եղել: «Մենք մի քիչ քչացրել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալները գումարային ռեժիմով, բայց քանակական ցուցանիշներով ունեցել ենք ծավալների աճ: Հետագայում մենք կզարգացնենք այդ հարաբերությունները, որը դրական ազդեցություն կթողնի մեր համատեղ աշխատանքի վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց բելառուս նախարարը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ նկատեց, որ չնայած երկկողմ առևտրաշրջանառության անկում է արձանագրվել, բելառուսական ապրանքների ներմուծման աճ է գրանցվել 2015-ին` 2014-ի համեմատ: «Հատկանշական է, որ անկումը Բելառուսից Հայաստան ներմուծված երրորդ երկրների ապրանքների գծով է, իսկ բելառուսական ապրանքների ներմուծումն ավելացել է 10 տոկոսով»,-ասաց նախարար Ճշմարիտյանը:
Նա հավելեց, որ Հայաստանից արտահանումները ծավալային առումով գրեթե չեն նվազել, մինչդեռ գումարային արտահայմամբ նվազում է գրանցվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում