Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 0:4 հաշվով պարտվեց սկզբունքային մրցակցին՝ Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Մելնիկովին, և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից՝ 8:0 հաշվով հաղթելով Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Տիմչենկոյին։ Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 6:2 հաշվով հաղթել էր ավստրիացի Դանիել Գաստլին, իսկ կիսաեզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել թուրք Ցենկ Իլդեմի նկատմամբ։

Նշենք, որ Մելնիկովը երկու կարևոր մրցաշարերի եզրափակիչներում (2013 թ. աշխարհի առաջնություն և 2013 թ. Ունիվերսիադա) առավելության է հասել մեր մարզիկի նկատմամբ։ Վերջին պարտությունը Արթուրը կրել էր հենց Մելնիկովից։ Դրանից հետո նա 45 անընդմեջ հաղթանակ էր տարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում