Նիգերիայի բանակը ազատել է «Բոկո հարամ» խմբավորման ավելի քան 800 պատանդների
25/03/2016 13:00
Նմանատիպ
Նիգերիայի կառավարական զորքերն ազատել են ավելի քան 800 մարդու, որոնք պատանդ էին պահվում «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հայտնել են արեւմտյան լրատամիջոցները:
Պատանդներն ազատվել են երկրի հյուսիս-արեւելքի Բոռնո նահանգում: Գործողություն ընթացքում, որն սկսվել է մարտի 22-ին, բանակին հաջողվել Է «Բոկո հարամի» զինյալներից ազատագրել մեկ տասնյակից ավելի բնակավայրեր, սպանվել են 25 ահաբեկիչներ:
Մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, այն պահին, երբ անցկացվում էր գործողությունը, զինյալները 16 կանանց են պատանդ տարել հարեւան Ադամավա նահանգում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում