Վարդի. Գերմանիայի հետ խաղից հետո հեռախոսս «սատկել էր»
28/03/2016 18:26
Նմանատիպ
Անգլիայի հավաքականի և «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին պատմել է, որ Գերմանիայի հետ ընկերական հանդիպումից հետո բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել: Հիշեցնենք, որ այդ խաղում Անգլիան 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց, իսկ Վարդին դարձավ գոլի հեղինակ:
-Հեռախոսս, ցավոք սրտի, «սատկել էր», դրա համար էլ չեմ կարողացել որևէ մեկին պատասխանել: Հավանաբար, միլիոնավոր հաղորդագրություններ եմ ստացել, ինչի արդյունքում էլ այն անջատվել է,-Վարդիի խոսքը մեջբերված է «The Times»-ից:
Վերջին 31 տարվա ընթացքում Ջեյմի Վարդին «Լեսթերի» առաջին ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել Անգլիայի հավաքականում: Վերջին անգամ «Լեսթերի» ֆուտբոլիստներից ազգային ընտրանու կազմում աչքի էր ընկել Գարի Լինեկերը, 1985 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում