Լուկաշենկոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն անհնարին է կարգավորել առանց ԱՄՆ-ի
30/03/2016 16:27
Նմանատիպ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առանց ԱՄՆ-ի Ուկրաինայի իրադրությունը կարգավորելն անհնարին Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այստեղ իրադրությունը հավասարակշռել, նկատի ունեմ Ուկրաինան եւ մյուս միտումները, առանց Միացյալ Նահանգների հնարավոր չԷ»,- մեջբերում է ԲելՏԱ պետական գործակալությունը Լուկաշենկոյի խոսքն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Քարփենթերի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Նախագահն ընդգծել է, որ դա իր հաստատ համոզմունքն է, եւ ինքը բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում