Ղազախստանը ԵՄ-ից անայցագիր ռեժիմ է խնդրել. Նազարբաեւ
Նմանատիպ
Ղազախստանը Եվրամիությունից անայցագիր ռեժիմ է խնդրել իր այն քաղաքացիների համար, որոնք ուղեւորություններ են կատարում 15 եւ 30 օրով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն՝ ամփոփելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Ես պարոն Յունկերին խնդրեցի, որ այն անայցրագիր ռեժիմը, որը Ղազախստանը ԵՄ-ի քաղաքացիների համար սահմանել է 15 եւ 30 օր (ժամկետով ուղեւորությունների) համար, հայելային արտացոլում ունենա նաեւ մեր քաղաքացիների համար»,- ասել է նա:
Ղազախստանն ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների մեծ մասի քաղաքացիների համար կարճաժամկետ ուղեւորությունների այցագրերը վերացրել է 2015 թվականի հուլիսին: Այս ռեժիմն առայժմ կրում է ժամանակավոր գնույթ եւ սահմանվել է մեկուկես տարի ժամկետով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում