Բակո Սահակյանը ընդունել է ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինային

Բակո Սահակյանը ընդունել է ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինային

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, արծարծվել են Եվրոպա-Արցախ կապերին եւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վերջին օրերին մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Յարոմիր Շտետինայի սկզբունքային դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով որպես մարդասիրության եւ անաչառության վառ դրսեւորում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում