Արփա-Սեւան ջրատարով Սեւանա լիճ է մուտք եղել 17 միլիոն 52 հազար խորանարդ մետր ջուր
Նմանատիպ
Սեւանա լիճ թափվող գետերի ելքերի ավելացման, ինչպես նաեւ Արփա-Սեւան թունելային ջրատարի գործարկման արդյունքում վերջին մեկ շաբաթում լճի մակարդակը բարձրացել է 4 սանտիմետրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2016 թվականի ապրիլի 20-ի դրությամբ Սեւանա լիճը գտնվել է ծովի մակերեւույթից 1900 մետր 38 սանտիմետր բարձրության վրա, ինչը 11 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Ապրիլին Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 17 միլիոն 52 հազար խորանարդ մետր ջուր: Ստորերկրյա հոսքը կազմել է 8 միլիոն 294 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում թեեւ դիտվել է ջրի ելքերի մեծացում, սակայն դրանք առայժմ հեռու են մնում վտանգավոր ելքերի սահմաններից: Արգիճի գետի 110 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց ապրիլի 20-ին դիտվել է 27,3, Գավառագետի 30,5 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց՝ 6, 83, Մասրիկ գետի 14,2 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց՝ 8,58 խորանարդ մետր վայրկյան ելք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում