Վարչապետն ընդունել է Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին

Վարչապետն ընդունել է Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավ արը լսել է խաղողագործների բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են «Վինար» ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումների շարունակական հետաձգմանը:

Հանդիպման արդյունքում ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկատարի խաղողագործների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները:

Խաղողագործները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելու և իրենց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում