Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 8 տարի ազատազրկման

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 8 տարի ազատազրկման

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սելիմովը դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր այդ մասին վճիռը հրապարակել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Զեյնալ Աղաեւը:

Ավելի վաղ դատախազը Մեհման Սելիմովի համար պահանջել էր 10 տարի ժամկետով ազատազրկում:

Մեհման Սելիմովին մեղադրանք է ներկայացվել «խոշոր չափերի յուրացում» եւ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածներով:

Մեհման Սելիմովը ձերբակալվել էր 2014 թվականի նոյեմբերի 25-ին:

Վերջին մեկ տարում կոռուպցիոն գործողությունների պատճառով Ադրբեջանի ՊՆ-ից հեռացվել են 25-ից ավելի բարձրաստիճան զինվորականներ եւ գեներալներ, որոնց մեծ մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում