Վալերի Բուայեն կշարունակի պայքարն ընդդեմ Ցեղասպանության ժխտման
24/04/2016 14:52
Նմանատիպ
Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել սոցցանցերում` նշելով, որ կորստի ցավը չի անցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա հրապարակել է լուսանկար` «101. Ցեղասպանություն» գրությամբ:
«101 տարի անց էլ ցավը շարունակում է մնալ: Պայքարն ընդդեմ Ցեղասպանության ժխտման չի դադարի: Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքը հրատապ անհրաժեշտություն է»,- գրել է Բուայեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում