Ամալ Քլունին խոսել է ադրբեջանցի քաղբանտարկյալի գործով զբաղվելու իր որոշման դրդապատճառների մասին
Նմանատիպ
Հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին բրիտանական BBC-ի եթերում խոսել է ադրբեջանցի ձերբակալված լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործից` մեկնաբանելով, թե ինչու է որոշել ստանձնել նրա պաշտպանությունը:
«Այս հարցն իսկապես ինձ շատ հետաքրքրեց, քանի որ երիտասարդ կնոջ համար մեծ համարձակություն էր պահանջում, որպեսզի նա աշխատեր մի երկրում, որը շատ լավ ճանաչում է և գիտի, թե ինչ հետևանքներ են հնարավոր լրագրողական մասնագիտական գործունեության ընթացքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Ամալ Քլունին` հիշեցնելով, որ Խադիջայի գործընկերներից մեկը մասնագիտական գործունեության պատճառով սպանվել էր:
Իրավապաշտպանը նշել է, որ թեպետ Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է, սակայն նրա լրագրողը հայտնվում է ճաղերի հետևում, ինչն իրեն շատ է զայրացնում, այդ պատճառով էլ նպատակ ունի պայքարել արդարության համար:
Անդրադառնալով որոշ քաղբանտարկյալների համաներում շնորհելու Ալիևի որոշմանը` Քլունին հիշեցրել է, որ Խադիջան այդ ցուցակում ներառված չէր: Նա փաստել է նաև, որ այսօր Իսմայիլովան համարվում է Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում