«Սեւան» ազգային պարկի Մարտունու տեղամասում ստեղծվել է 5 հեկտար անտառ

«Սեւան» ազգային պարկի Մարտունու տեղամասում ստեղծվել է 5 հեկտար անտառ

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի վարչական տարածքում «Սեւան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի ուժերով տնկվել է 5 հեկտար բարդու անտառ, որը նվիրվել է Հայոց ցեղասպանության զոհերի եւ Հայաստանի ազատագրական մարտերում զոհված հայ հերոսների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Համլետ Ղիմոյանը, նորատունկ անտառը համալրումն է նախորդ տարում նույն տարածքում տնկված 6 հեկտար անտառի, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Մեր մասնաճյուղի ուժերով աճեցրել եւ տնկել ենք 7500 հատ բարդի, որով համալրել ենք նախորդ տարում մեր կողմից ստեղծված անտառ-պուրակը, որը նվիրել ենք Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին: Աճեցրել ենք նաեւ տնկիների հերթական քանակը՝ 10 հազար հատ, որը խնամելու եւ տնկելու ենք եկող ապրիլի ընթացքում: Նախորդ տարում տնկած բարդիների կպչողականությունը կազմել է 90 տոկոսից ավելի, դրանք կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար ու գտնվում են ամենօրյա պահպանության ու խնամքի ներքո»,– հավաստեց Համլետ Ղիմոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում