ՀՀ օմբուդսմենը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյին

ՀՀ օմբուդսմենը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 2-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ: Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման: Քննարկվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, եւ մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:

Բուզետտոն, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նշանակությունը, պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացնել համատեղ ծրագրեր:

Արման Թաթոյանը, ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման եւ զարգացման գործում Միավորված ազգերի կազմակերպության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի դերը, հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում