Սիրիական բանակն ահաբեկիչներից ազատել է Հալեպի հյուսիսարեւմտյան արվարձանը

Սիրիական բանակն ահաբեկիչներից ազատել է Հալեպի հյուսիսարեւմտյան արվարձանը

Սիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատներն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Հալեպի հյուսիս – արեւմուտքում ահաբեկիչների կողմից գրավված շրջանները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստակայանին, հրոսակային կազմավորումները դուրս են քշվել Էզ Զախրա արվ արձանի ծայրամասերից, որտեղից նրանք սպառնում Էին ճեղքել-անցնել կառավարական զորքերի պաշտպանության ներքո գտնվող խաղաղ թաղամասեր:

Հեռուստակայանի տեղեկություններով՝»Ջեբհաթ ան նուսրա» խմբավորումից ահաբեկիչները եւ ընդդիմության զինված կազմակերպություններից նրանց դաշնակիցները, որոնք չեն պահպանում հրադադարի ռեժիմը, մեծ ուժերով գրոհել են ռազմաճակատի հինգ տեղամասերով: Օգնական ուժեր են նետվել հարեւան Իդլիբի նահանգից, որը վերահսկում են հրոսակային կազմավորումները:

«Մարտերը կրել են կատաղի բնույթ եւ ավարտվել են միայն այսօր առավոտյան: Սիրիացի զինծառայողներին եւ աշխարհազորայիններին օգնություն են ցույց տվել օդուժը եւ հրետանին»,- հայտնել Է հեռուստակայանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` ТАСС

Հետևեք մեզ նաև Telegram-ում