Ուսուցիչները պետք է կրկնուսույցների փոխարեն օգնեն ապագա դիմորդներին

Ուսուցիչները պետք է կրկնուսույցների փոխարեն օգնեն ապագա դիմորդներին

Հայաստանում զգացվում է ազգային կրթակարգ ունենալու անհրաժեշտությունը, ինչի ուղղությամբ նախատեսվում է միջոցառումների շարք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է, որ դրանք հիմնականում ուղղված են լինելու երկու ուղղությամբ: Նախ՝ նախատեսվում է բեռնաթափել 12-րդ դասարանի ծրագիրն այնպես, որ երեխաները դպրոցական պետական ավարտական քննությունները հանձնեն ավելի շուտ, եթե դրանք մասնագիտական չեն: «Սկզբունքն է մինչև 11-րդ դասարանը հստակ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, և արդեն 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ուսուցիչները պետք է կրկնուսույցների փոխարեն օգնեն երեխային պատրաստվել շետմարանային համակարգով ընդունելությանը»,- մանրամասնեց Մկրտչյանը:

ԿԳ նախարարը հավելեց, որ մինչև հունիսի վերջ կներկայացվի բարձրագույն կրթության օրենքի նախագիծ, որը նախատեսում է նախարարության գործառույթների կտրուկ բեռնաթափում և համալսարանական վստահության և պատասխանատվության աճ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում