«Ժողովուրդ». «Թեղուտ» հանքի աշխատակիցների աշխատավարձը, հնարավոր է, դարձյալ կրճատվի

«Ժողովուրդ». «Թեղուտ» հանքի աշխատակիցների աշխատավարձը, հնարավոր է, դարձյալ կրճատվի

«Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ հանքարդյունաբերական ընկերությունը, որը շահագործում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, ունի 1306 աշխատող։ Վերջին մեկուկես տարում պղնձի միջազգային գների անընդհատ անկման արդյունքում այս ընկերությունը որոշել է կրճատել աշխատակիցների աշխատավարձերը։ Ավելին՝ նշված ընկերությունից «Ժողովուրդ»-ի հարցմանը տրված պատասխանի համաձայն՝ ընկերության տնօրինությունը չի բացառում առաջիկայում կրկին կրճատել աշխատավարձերը։

Տեղեկացնենք, որ վերջին մեկ ամսում պղնձի միջազգային գինը պահպանվում է 1 տոննա 455-ից 5000 դոլարի սահմաններում։ Այդ գնի պայմաններում ընկերությունը շահույթ չի ստանում։

«Թեղուտ» ՓԲԸ-ից տրված պատասխանի համաձայն՝ «Ընկերությունը կարող է բավարար կենսունակ լինել 5000 դոլար գնի պարագայում և որևէ հնարավորություն չունենալ գործունեությունը շարունակելու 4500 դոլար գնի դեպքում»,- նշված է ընկերության՝ «Ժողովուրդ»-ին տված պատասխանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում