Եվրո-2016․ Ուելսի հավաքականը հաղթեց Սլովակիային (տեսանյութ)

Եվրո-2016․ Ուելսի հավաքականը հաղթեց Սլովակիային (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Ուելսի հավաքականը հաղթանակ տոնեց Սլովակիայի նկատմամբ։

Բորդոյի «Մատմուտ Ատլանտիկ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում ավելի տպավորիչ խաղացին Քրիս Քոուլմենի սաները և ընդմիջման գնացին նվազագույն առավելության պայմաններում․ 10-րդ րոպեին աչքի ընկավ Գարեթ Բեյլը՝ հստակ իրացնելով սլովակների դարպասին նշանակված տուգանայինը։ Առաջին կեսի վերջնամասում Սլովակիայի հավաքականն առավել ակտիվ խաղաց, սակայն Դեննի Ուորդի դարպասի մոտ իրական վտանգավոր պահեր չեղան։

1։0 հաշիվը պահպանվեց մինչև 61-րդ րոպեն, երբ Ռոբերտ Մակը խաղն իր վրա վերցրեց, ապա ճիշտ պահի գնդակը հասցեագրեց փոխարինման դուրս եկած Օնդրեյ Դուդային, ով էլ խփեց պատասխան գոլը։

Այդուհանդերձ, ուելսեցիներին հաջողվեց նախքան եզրափակիչ սուլիչը հաղթական գոլ խփել․ 81-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Հալ Ռոբսոն-Կանուն։

Եվրո-2016, խմբային փուլ, առաջին տուր, B խումբ

Ուելս – Սլովակիա՝ 2։1
Գոլերը՝ Բեյլ 10′, Ռոբսոն-Կանու 81′ – Դուդա 61′

Հետևեք մեզ նաև Telegram-ում