Հիլարի Քլինթոնն անհարաժեշտ է համարում «կրկնապատկել ջանքերը» ահաբեկչության դեմ պայքարումդեմ պայքարում

Հիլարի Քլինթոնն անհարաժեշտ է համարում «կրկնապատկել ջանքերը» ահաբեկչության դեմ պայքարումդեմ պայքարում

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այն կարծիքին է, որ Վաշինգտոնը պետք է կտրուկ ակտիվացնի ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում, այդ թվում արտասահմանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք պետք է որոշակիորեն հայտարարենք, որ մեզ անհարաժեշտ է կրկնապատկել մեր ջանքերը, որպես զի աշտպանենք մեր երկիրը ներքին ու արտաքին սպառնալիքներից»,- ասել է նա:

Բացի այդ, Քլինթոնի կարծիքով՝ ԱՄՆ-ից պահանջվում է վերջապես անհրաժեշտ քայլեր անել հրազենի շրջանառության նկատմամբ հսկողությունը խստացնելու համար:

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել Օռլանդոյում կատարված ահաբեկչության վճռական դատապարտմամբ,:

«Ֆրանսիայի նախագահը վճռականորեն դատապարտում Է մարդկանց սասափազդու սպանությունն Օռլանդոյում: Նա լիակատար աջակցություն է հայտնում ԱՄՆ-ի իշխանություններին եւ ամերիկյան ժողովրդին»,– ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը ցնցված Է Օռլադոյի ահաբեկչությունից: «Ես ցնցված եմ Օռլանդոյում տեղի ունեցած գնդակահարումից: Ավելի քան 50 մարդ զոհվել ու վիրավորվել է»,- նշել է Համոնդը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Օռլադոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ բոլոր ամերիկացիներին: Այդ մասին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ցավակցական հեռագրում ռուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանում կիսում են նրանց ցավն ու վիշտը, ովքեր այդ բարաբարոսական հանցագործության պատճառով կորցրել են իրենց հարազատներին, եւ վիրավորների արագ ապաքինման հույս ունեն»,-նշվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային ակումբի այցելուների վրա կատարված զինված հարձակումը 50 մարդու կյանք է խլել եւ, իշխանությունների տվյալներով, մարդկանց զանգվածային գնդակահարման ամենաարյունալի դեպքն է ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն, իսկ իրավապահ մարմինները ներկայում փորձում են պարզել, թե հարձակվողը կապված էր արդյոք միջազգային ծայրահեղական խմբավորումների հետ:

Ողբերգությունը տեղի է ունեցել Օռլանդոյի կենտրոնական մասում գտնվող Florida Pulse գիշերային ակումբում, որի այցելուները ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձինք են: Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ առաջին կրակոցները հնչել են տեղական ժամանակով ժամը 02:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին): Այդ պահին հաստատությունում եղել է շուրջ 350 մարդ, խուճապ է սկսվել:

Հարձակվողի անձն արդեն պարզված է: Նա 29-ամյա ամերիկացի Օմար Մատինն է, որի ծնողները Աֆղանստանից սերվածներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում