Ուայդլեր․ Պովետկինն ամեն ինչ փչացրեց
16/06/2016 19:59
Նմանատիպ
WBC վարկածով սուպերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դեոնտեյ Ուայդլերն ուրախ է, որ Ալեքսանդր Պովետկինի հետ չեղյալ հայտարարված մենամարտից հետո մրցելու է Քրիս Արեոլայի հետ։
-Մեծ հաջողություն է, որ իմ մրցակիցը նման է Պովետկինին։ Քրիսը հասակով և քաշով շատ նման է Պովետկինին, բայց, իհարկե, նախապատրաստական մարզումներում պետք է որոշ փոփոխություններ մտցնենք։
Մինչև հիմա ցավում եմ, որ մրցակիցս Պովետկինը չի լինելու։ Նա ամեն ինչ փչացրեց՝ օգտագործելով արգելված նյութեր, բայց այժմ ես պետք է կենտրոնանամ և աշխատեմ Արեոլային նոկաուտի ենթարկելու ուղղությամբ,-Ուայդլերի խոսքը մեջբերված է «BoxingScene»-ից։
Հավելենք, որ Ուայդլեր-Արեոլա մենամարտը կայանալու է հուլիսի 16-ին, Բիրմինգեմում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում