26.1 C
Yerevan

Դեսպան Մելքոնյանը և նախարար Քաբիլը քննարկել են հայ-եգիպտական առևտրատնտեսական համագործակցությունը

Նմանատիպ

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

Գերմանիայում կանցկացվեն խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժություններ

Գերմանիայում հունիսի 12-ից 23-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի...

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հուլիսի 3-ին հանդիպել է Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Թարեկ Կաբիլի հետ և քննարկել հայ-եգիպտական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև գործնական կապերին նոր լիցք հաղորդելու ուղիները։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցած հաղորդագրության մեջ նշված է. «Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին շնորհավորել է Էյդ Էլ–Ֆիտր իսլամական տոնի կապակցությամբ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-եգիպտական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև գործնական կապերին նոր լիցք հաղորդելու ուղիների շուրջ։

Դեսպանը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումները և արձանագրած ձեռքբերումները, զարգացման դինամիկան և առանձնահատկությունները, ներդրումային մթնոլորտի և արտահանման կարողությունների բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերը»։

spot_imgspot_img