Չեմպիոնների լիգա․ «Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Սանտա Կոլոմային» և դուրս եկավ երկրորդ փուլ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» հաղթահարեց Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի արգելքը։

Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ արտագնա խաղում գոլեր չէին արձանագրվել, իսկ «Հանրապետական» մարզադաշտում կայացած պատասխան խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմը 3։0 հաշվով հաղթանակ տոնեց․ մեկական գոլով աչքի ընկան Վահագն Մինասյանը, Նորայր Գյոզալյանը և Արթուր Եդիգարյանը։

Նշենք, որ «Սանտա Կոլոման» 8 հոգով ավարտեց հանդիպումը, «Ալաշկերտը»՝ 10․ առաջին խաղակեսում «Ալաշկերտի» կազմում կարմիր քարտ ստացավ Միհրան Մանասյանը, իսկ երկրորդ կեսում «Սանտա Կոլոմայից» հեռացվեցին Ֆերնանդո Գոնսալեսը, Կրիստիան Մարտինեսը և Պարրան։

Հավելենք, որ որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» մրցելու է Թբիլիսիի «Դինամոյի» հետ։ Առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 12-ին, Թբիլիսիում, իսկ Երևանում թիմերը խաղալու են հուլիսի 19-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Ալաշկերտ» – «Սանտա Կոլոմա»՝ 3։0
Գոլերը՝ Մինասյան 12՛, Գյոզալյան 84՛, Եդիգարյան 88՛
Հեռացումներ՝ Մանասյան 26՛ – Գոնսալես 60՛, Մարտինես 90՛, Պարրա 90+4՛

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում