Շարապովան զրկվեց Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից
Նմանատիպ
Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հետաձգել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի գործի վերաբերյալ որոշման կայացումը, որն ակնկալվում էր առաջիկա շաբաթվա ընթացքում։ Որոշման հրապարակումը տեղի կունենա սեպտեմբերին։
CAS-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու կողմերին էլ լրացուցիչ ժամանակ է պետք եղել փաստերի հավաքագրման համար, ինչն ազդել է գործի լսումների տևողության վրա, ուստի որոշում է կայացվել գործընթացը հետաձգել մինչև աշուն։ Այսպիսով, «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի հնգակի չեմպիոնուհին միանշանակ բաց կթողնի Ռիոյի Օլիմպիական խաղերը, ինչպես նաև ԱՄՆ-ի Բաց առաջնությունը։
Հիշեցնենք, որ ռուս մարզուհին 2 տարով որակազրկվել էր այս տարվա հունվարին հակադոպինգային կանոնների ոչ միտումնավոր խախտման՝ մելդոնի նյութի օգտագործման համար։ Շարապովան դիմել էր դատարան՝ պահանջելով վերացնել կամ կրճատել որակազրկումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում