Պուտինի օգոստոսյան գրաֆիկում Թուրքիա այց նախատեսված չէ
29/07/2016 15:59
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսյան գրաֆիկում Թուրքիա այց նախատեսված չէ, ուստի դժվար թե նախագահը ներկա գտնվի Թուրքիա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը, թեպետ ոչինչ չպետք է բացառել: Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես չգիտեմ: Նման այց գրաֆիկում չկա, ուստի չեմ կարծում, որ նման բան կլինի, մյուս կողմից ոչինչ չպետք է բացառել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ օգոստոսի 31-ին Թուրքիայի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև Անթալիա քաղաքում տեղի կունենա ընկերական հանդիպում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին կհրավիրի Թուրքիա` դիտելու վերոնշյալ ընկերական մրցավեճը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում