Ռիո-2016․ Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ
Նմանատիպ
Հունահռոմեական ոճի 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում կպայքարի ոսկե մեդալի համար։
Կիսաեզրափակիչ փուլում Միհրան Հարությունյանը գոտեմարտեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Առաջին մրցափուլում Միհրանը կտրող հնարքով վաստակեց 4 միավոր, իսկ երկրորդ մրցափուլում ընդամենը մեկ միավոր զիջեց մրցակցին։
Ոսկե մեդալի համար Միհրան Հարությունյանը պայքարելու է սերբ Դավոր Շտեֆանեկի հետ, ով կիսաեզրափակչում 7։0 հաշվով հաղթել է վրացի Շմագի Բոլկվաձեին։ Եզրափակիչ գոտեմարտերը մեկնարկելու են Երևանի ժամանակով կեսգիշերին։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Միհրան Հարությունյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է կորեացի Լյու Հան Սյունին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում