Իսկո․ Մնում եմ «Ռեալում»

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ մադրիդյան ակումբից չի հեռանալու։

-Իմ ապագա՞ն։ Ես մնում եմ։ Շարունակելու եմ խաղալ «Ռեալում»,-ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է «AS» պարբերականը։

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունն Իսկոյին խորհուրդ է տվել վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Մալագան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում